News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ ժամը 12-ին, վերաքննիչ քրեական դատարանում (դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ) քննվելու է ոչ միայն դատախազության բողոքը՝ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, այլ նաեւ Ծառուկյանի պաշտպանների բողոքը։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը։

«Պաշտպանական կողմի բողոքը վերաբերում է հիմնավոր կասկածին, մենք գտնում ենք, որ որեւէ ապացույց չկա ներկայացված դատարանին, որը կհիմնավորի, որ պարոն Ծառուկյանը նույնիսկ առնչություն ունի այդ գործի հետ։ Նաեւ վարույթի օրինականության վերաբերյալ է, որ ի սկզբանե մենք պնդում էինք ու հիմա էլ ենք պնդում, որ այդ քրեական գործը չպետք է քննվի ԱԱԾ քննչական դեպարտամենտում, այլ՝ ՀՔԾ-ում։ Այդ հանգամանքներին առաջին ատյանի դատարանն անդրադարձ չի կատարել, որի կապակցությամբ մենք էլ ենք բողոքարկել դատական ակտը»,- ասաց Խաչատրյանը։

Պաշտպանին հարցրինք՝ այն հանգամանքը, որ Ծառուկյանը վարակված է եւ բուժում է ստանում, կարո՞ղ է ազդել բողոքների քննության վրա։ «Ամեն դեպքում՝ բացի այն հանգամանքը, որ առաջին ատյանն արձանագրել է, որ կալանավորման որեւէ հիմք գոյություն չունի, նաեւ անդրադարձել է այդ հարցին, որ անձը 63 տարեկան է, մոտ ապագայում կլինի 64 տարեկան, եւ այդ պարագայում նա գտնվում է ռիսկային խմբում, իսկ Եվրոպայի՝ խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի զեկույցով այդ հարցի կապակցությամբ շատ հստակ արձանագրումներ են կատարվել։

Այս պահին վարակված լինելն արդեն իսկ խոսում է դրա մասին, իմիջիայլոց՝ այնպես չէ, որ ասիմպտոմ է վարակը․ ջերմություն ունի, թոքաբորբի նշաններ ունի։ Ամեն դեպքում, վաղը մենք ներկայանալու ենք դատական նիստին եւ փորձելու ենք շարունակել նիստը, որպեսզի որեւէ մեկին տեղիք չտանք խոսելու։ Համացանցով շատ են շահարկում, թե, իբր, այդ հանգամանքն օգտագործվում է չկալանավորվելու համար։ Մենք բոլորին հակառակը կապացուցենք, իսկ մնացածը դատարանը պետք է որոշի՝ արդյոք նպատակահարմա՞ր է, որ դատական նիստը շարունակվի՞, թե՞ ոչ։ Մենք ներկայանալու ենք եւ կներկայացնենք մեր կողմից կազմված բողոքները»,- պատասխանեց պաշտպանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ուզում են խլել ստադիոնը
Մենք արենդայով էինք վերցրել: Պատերազմ, կորոնա... վարձը չենք մուծել, պետգույքը տվել ա դատարան...
«Հրապարակ». Ինչու է Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, «ԿԳԲ-ի պադվալից», տեղափոխվել է «Սեւան» ՔԿՀ
Ուշագրավ է, որ, ի տարբերություն «ԿԳԲ-ի պադվալի», մյուս բերդերում գողականներն են տնօրինություն անում...
«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեի որոշումը՝ Վարդազարյանի և Ջհանգիրյանի ձայնագրության գործով. իրավապահների կռիվ
6 ամիս քննելով գործը՝ Քննչական կոմիտեն տուժող չճանաչեց Ռուբեն Վարդազարյանին, քրեական վարույթով որեւէ...
«Ժողովուրդ». Հայկ Սարգսյանն արտոնյալի դիրքեր ունի
Հայկ Սարգսյանի դեպքում սա չի գործում. խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու քարտուղար...
«Ժողովուրդ». Նոր մանրամասներ ավտոբուսների ձեռքբերման գործով. ինչ է կատարվել
Արդեն նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ընտրությունից հետո մրցույթը չեղարկվել էր...
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի, կքննարկվի ՄԻՊ-ի թեկնածու առաջարկելու հարցը
Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 134-րդ հոդվածի 8-րդ մասով՝ հայտարարում եմ...
Ամենաշատ