News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 07
USD
485.18
EUR
575.37
RUB
6.62
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 2-ի նիստում որոշում կայացրեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից մինչեւ 2022 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ հետեւյալ քաղաքացիներին.

1) Նիկոլաոս Սլավիկի Մելիքյանին (ծնված` 1999 թվականին)

2) Տոմ Դավիդ Սեւան Քրիստիան Ժակի Բանդիկյանին (ծնված` 2002 թվականին)

2. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից մինչեւ 2022 թվականի ամառային զորակոչը, սակայն ոչ ավելի, քան 26 տարին լրանալու օրը, տարկետում տալ հետեւյալ անձին՝

1) Նորբերտո Ալեխանդրո Նորբերտո Օսվալդոյի Բրիասկո Բալեկյանին (ծնված՝ 1996 թվականին):

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Նորբերտո Ալեխանդրո Նորբերտո Օսվալդոյի Բրիասկո Բալեկյանը հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական թիմում:

Նիկոլաոս Սլավիկի Մելիքյանը հանդես է գալիս ֆուտբոլի մինչեւ 21 տարեկանների հավաքական թիմում:

Տոմ Դավիդ Սեւան Քրիստիան Ժակի Բանդիկյանը հանդես է գալիս ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների ազգային հավաքական թիմում եւ հանդիսանում Ֆրանսիայի եւ Հայաստանի քաղաքացի:

Տպել