News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 21
USD
386.35
EUR
413.47
RUB
4
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի կողմից վարույթ է ընդունվել Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Թափառող շների վնասազերծման» ՀՈԱԿ-ի քարտեզագրման հսկիչ Աշոտ Մելոյանի քաղաքացիական հայցը ընդդեմ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի՝ պահանջելով հերքել պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները եւ փոխհատուցում տրամադրել:

Նշենք, որ Մելոյանը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի ընկերն է, վերջինիս հետ նկարահանվել է «Կարգին սերիալ»-ում: Իսկ ո՞րն է հայցի պատճառը. մայիսի 8-ին Խաժակյանն անդրադարձել էր Աշոտ Մելոյանի հետեւյալ գրառմանը. «Ով մտածում է, որ թավիշը ձեռքեր չունի, եւ անընդմեջ կարող են լեզվի տակ եղածը շռայլել, ուրեմն թող պատրաստ լինեն թավշյա ապտակի»։ Խաժակյանը Մելոյանի հայտարարության վերաբերյալ գրել էր. «Հաշվի առնելով, որ հիմնարկի աշխատանքները խիստ անբավարար են, կարելի է ենթադրել, որ Մելոյանը վարձատրվում է հենց այսպիսի գրառումներ կատարելու համար:

Ընդ որում՝ հիշեցնեմ, որ հիմնարկում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի յուրացում, եւ հարուցվել քրեական գործ: Տեսնես Մելոյանը կապ ունի՞ այդ գործի հետ»։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Աշոտ Մելոյանը, որպես իր հեղինակության «փրկագին», ավագանու ընդդիմադիր անդամից դատարանի միջոցով պահանջում է 3 մլն դրամ փոխհատուցում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լարված իրավիճակ՝ Խանջյան փողոցում
Մեքենայի վարորդը արագ հեռացավ դեպքի վայրից...
Անցնում ենք գործողությունների 24/7 ռեժիմով. Հանրապետության հրապարակում 18:00-ին սպասվում է հանրահավաք. Թևանյան
Մեր կարևորագույն խնդիրը պետք է լինի այն, որ մենք կարողանանք պաշտպանել մեր քաղաքացիներին Արցախում, և կարողանանք բոլոր տիպի սցենարներին...
Քաղաքացիները Երեւանում փողոցներ են փակել
Նրանք աղբի ամաններով եւ նստարաններով փակել են փողոցի բանուկ մասերը...
Հայտարարում ենք զանգվածային հացադուլ՝ պահանջելով համախմբում. Սուրեն Պետրոսյան
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանն ու մի խումբ քաղաքացիներ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեցին...
Ես ներկա եմ եղել 30 ընդդիմադիր ուժերի հանդիպմանը, բայց ես որեւէ բան ոչ ստորագրել եմ, ոչ էլ միավորվել. Սուրեն Պետրոսյան
Համացանցում ողբ ու սուգ է, պե'տք է դա փոխարինել պայքարով, ոչինչ կորած չէ...
Ակցիա ԱԺ շենքի մոտ․ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը ներկայացրել է իր առաջարկները
Հայաստանի իշխանությունը ոչ միայն ձեռքերը լվացել է Արցախից, ոչ միայն ունակ չէ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ