News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում «լայվ» է մտել եւ հայտնել, որ այցելել է Արտաշատի թիվ մեկ հիմնական դպրոց, որտեղ անցկացվում են ընդունելության քննություններ՝ հայոց պատմություն, աշխարհագրություն եւ քիմիա առարկաներից: Հայոց պատմության համար հայտագրված է 89 դիմորդ, 26 դիմորդ քիմիայի եւ 21 դիմորդ աշխարհագրության:

«Բավականին կազմակերպված է ամեն ինչ: Դիմորդները գալիս են, ախտահանում են ձեռքերը, դիմակն ստանում են եւ մուտք են գործում»,-ասաց նախարարը:

Նա այցելեց քննասենյակներ, զրուցեց դիմորդների հետ, ցուցադրեց, թե դրսում ինչպես են գծանշումների համաձայն հերթ կանգնած դիմորդները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ