News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուսական ժողովրդի եւ անձամբ իր անունից շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին եւ այդ երկրի քաղաքացիներին Անկախության օրվա առթիվ, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն՝ վկայակոչելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։

«Միացյալ Նահանգների հետ ընդհանուր արժեքների եւ գերակայությունների վրա հիմնված ամուր, կառուցողական հարաբերությունների կառուցումը Բելառուսի արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից է»,- նշվում է շնորհավորանքի մեջ:

Երկրի ղեկավարը նշել է, որ տնտեսության, նորարարության, ֆինանսների, գիտության եւ կրթության բնագավառներում շփումներին լրացուցիչ դինամիկա հաղորդելը բխում է երկու երկրների շահերից: «Համոզված եմ, որ Մինսկում եւ Վաշինգտոնում դիվանագիտական ​​ներկայացուցչության մակարդակի բարձրացումը կնպաստի համատեղ նախագծերի արդյունավետ իրականացմանը»,- շեշտել է նախագահը:

Ալեքսանդր Լուկաշենկոն Դոնալդ Թրամփին քաջառողջություն այս տարի ԱՄՆ նախագահի ընտրությունների հաջող անցկացում է մաղթել, իսկ ամերիկացի ժողովրդին՝ ժամանակավոր դժվարությունների շուտափույթ հաղթահարում, խաղաղություն, համերաշխություն եւ բարեկեցություն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ