Մայիսի 12-ին Եվրոպական խորհրդարանն ընդունելու կոշտ բանաձեւ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին, Turan գործակալությանը հայտնել է Ստամբուլի աղբյուրը:
Բանաձեւի նախագծում անդրադարձ է արվում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության վիճակին, Էյնուլլա Ֆաթուլաեւի, ակտիվիստներ Ջաբար Սավալանի, Բախտիյար Հաջիեւի, Թուրալ Աբբասլիի եւ այլոց ձերբակալություններին:
Եվրախորհրդարանը սկսել է քննարկել Ադրբեջանի, Բելառուսի եւ Շրի-Լանկայի հարցը մայիսի 9-ին: Երեք երկրներին նվիրված քննարկումն ավարտվելու է մայիսի 12-ին:
Միջազգային տարբեր կառույցների զեկույցներով Ադրբեջանն առաջատար դիրքեր է գրավում քաղաքացիական իրավունքների խախտումների հարցում: