News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 07
USD
485
EUR
573.17
RUB
6.58
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Ռուս ուղղափառ եկեղեցում շարունակում են մեկնաբանել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների մտադրությունը, հայտնում է MK-ն:

«Չի կարելի այժմ վերադառնալ միջնադարի ժամանակներին»,- ասել է Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար մետրոպոլիտ Իլարիոնը։

«Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում նա նշել է, որ մենք ապրում ենք բազմաբեւեռ եւ բազմահավատք աշխարհում: Սա նշանակում է, որ «պետք է հարգանքով վերաբերել հավատացյալների զգացմունքներին»:

Հուլիսի 2-ին Թուրքիայի Գերագույն դատարանը որոշել է, որ Սուրբ Սոֆիայի կարգավիճակը կարող է փոխվել: Հունիսի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը օգնականներին հանձնարարել էր ուսումնասիրություն կատարել՝ Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը, որն այժմ թանգարան է, պաշտոնական մզկիթի վերածելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել