News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Շաբաթ օրը հրդեհ է բռնկվել Բաքվի ներկերի գործարանում: Այս մասին հայտնում են հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Արտակարգ իրավիճակների նախարարության թեժ-գծին ստացվել է տեղեկատվություն Բաքվի Բինագադի շրջանում գտնվող «Սոբսան» ներկերի գործարանում հրդեհի մասին: Դեպքի վայր են մեկնել նախարարության հրշեջ ծառայության ստորաբաժանումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱԻՆ-ի ՝տվյալներով՝ հրդեհաշիջման աշխատանքները ներկայում շարունակվում են:

Ինչպես հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, հրդեհն ընդգրկել է 700 ք/մ տարածք: Հրդեհի բռնկման պատճառները չեն հաղորդվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ