News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Ալի Ռեզա Թանգսիրին հայտարարել է, որ Իրանը ստեղծել է «հրթիռային քաղաքներ» Պարսից ծոցի եւ Հորմուզի նեղուցի ամբողջ երկայնքով, որոնք կարող են «աղետալի» լինել հակառակորդի համար, հաղորդում է Tasnim-ը։

Փոխծովակալը նշել է, որ «լողացող հրթիռային քաղաքները» կցուցադրվեն Իրանի իշխանությունների հայեցողությամբ։

«Հակառակորդը գիտի, որ բանակում ու ԻՀՊԿ-ում կան ստորգետնյա (հրթիռային) քաղաքներ, սակայն դրանց մասին տեղեկատվությունը ստույգ չէ»,-հայտարարել է Թանգսիրին։

Նրա խոսքով՝ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը ներկա են Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցում ամենուր եւ անգամ այնպիսի կետերում, «որոնց մասին հակառակորդը երբեք անգամ չի մտածի»։

Նա նաեւ պատմել է ԻՀՊԿ-ի նախաձեռնության մասին Իրանի հարավային ափերում ռազմածովային ուժերի կետեր ձեւավորելու մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ