News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մելանյա Թրամփի նախկին օգնական Ստեֆանի Ուինսթոն Ուոլքոֆը հուշեր է գրել ԱՄՆ առաջին տիկնոջ հետ իր 15 տարվա բարեկամության մասին, հայտնում է BBC News-ը:

«Մելանիա եւ ես» գրքի հրատարակումը նախատեսված է սեպտեմբերի 1-ին:

Ըստ լուրերի՝ 2018 թվականին Ուոլքոֆը ստիպված է եղել լքել Սպիտակ տունը մեղադրանքների պատճառով առ այն, որ ինքն օգուտ է ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից: Սակայն Մելանյա Թրամփի նախկին օգնականը հայտարարել է, որ իրեն «գցել են ավտոբուսի տակ»: Նա հերքել է պնդումներն այն մասին, թե իր ընկերությունը 26 միլիոն դոլար է ստացել երդմնակալության արարողությունը պլանավորելու եւ այլ հատուկ առիթների համար՝ հայտարարելով, որ իր ընկերությունն ընդհանուր 1․62 միլիոն դոլար է ստացել։

«Ուոլքոֆն իր հուշերում ներկայացնում է իր ճանապարհորդությունն իրենց ընկերությունից, որը սկսվել էր Նյու Յորքում, մինչեւ իր պաշտոնը որպես ԱՄՆ առաջին տիկնոջ խորհրդական եւ կտրուկ ու շատ հանրային հեռանալը եւ կյանքը՝ Վաշինգտոնից հետո»,- նշում է գրքի՝ Vanity Fair պարբերականում հրապարակված նկարագրությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ