News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 14
USD
485.17
EUR
574.15
RUB
6.6
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ծառայողական քննության ավարտից հետո բոլոր հարցերի  պատասխանները կստանաք, կպարզվի, որ այդ ամենը հերյուրանք է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Հայաստանի փոխոստիկանապետ, գնդապետ Արթուր Մարտիրոսյանը՝  մեկնաբանելով իր անվան հետ կապված կոռուպցիոն բացահայտումների վերաբերյալ հրապարակումը։

«Ես վախենալու բան չունեմ»,– ասաց փոխոստիկանապետը՝ չցանկանալով այլ հարցերի պատասխանել։

Նշենք, որ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ` «Կոռուպցիոն բացահայտումներ ոստիկանությունում, որոնք գաղտնի են պահվում» վերտառությամբ հրապարակման հիման վրա ոստիկանության շտաբում  նշանակվել է ծառայողական քննություն:

Օրերս Alternativ.am կայքը, հղում կատարելով իր աղբյուրներին, գրել էր, որ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը և նրա երկու տեղակալները՝ Արթուր Մարտիրոսյանը և Հայկ Մհրյանը (երկուսն էլ եղել են Արման Սարգսյանի կուրսեցիները), 30 միլիոն դրամ են դուրս գրել ոստիկանության գաղտնի ծառայակիցների աշխատավարձը վճարելու համար, սակայն այդ գումարները համապատասխան մարդկանց չեն հասել: Ըստ նույն հրապարակման՝ նշված եռյակի գիտությամբ և թողտվությամբ՝ շուրջ 51  ծառայողների անվանական զենքով պարգևատրելը յուրաքանչյուր ծառայողի մասով  շուրջ 2000 ԱՄՆ դոլար է արժեցել։ Կայքը նաև գրել է, որ այս բացահայտումների մասին Ղազարյանը զեկուցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն վերջինս հանձնարարել է չհանրայնացնել այդ տվյալները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել