News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Փրկարարները հանգցրել են Մոսկվայի հարավ-արեւմուտքում գտնվող գիտական ​​ինստիտուտի շենքի տանիքում բռնկված բաց կրակը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել են Արտակարգ իրավիճակների նախարարության մայրաքաղաքի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից: Ավելի վաղ հաղորդվել էր Միկլուխո-Մակլայա, շենք 16/10, 1-ին կորպուսի տանիքում բռնկված կրակի մասին։ Ըստ բաց աղբյուրների՝ այս հասցեում են գտնվում ակադեմիկոսներ Մ. Մ. Շեմյակինի եւ Յ․ Ա Օվչիննիկովի անվան Բիոօրգանական քիմիայի ինստիտուտի շենքերը:

«Բաց կրակի մարում 23:29-ին»,- նշել է աղբյուրը: Բացի այդ, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, հրդեհը տեղի է ունեցել տասը քառակուսի մետր տարածքում:

Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ ներկայումս վերստուգումներ են իրականացվում:

Ակադեմիկոսներ Մ. Մ. Շեմյակինի եւ Յ․ Ա Օվչիննիկովի անվան Բիոօրգանական քիմիայի ինստիտուտը Ռուսաստանի առաջատար գիտական ​​կենտրոններից է կենսաբանության եւ մոլեկուլային կենսաբանության բնագավառում: Գիտական ​​կենտրոնում ստեղծվել է կորոնավիրուսային վարակի ախտորոշման անալիզի թեստային համակարգը եւ հեռանկարային պատվաստանյութ է  մշակվում COVID-19-ի դեմ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ