News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 06
USD
485.18
EUR
575.37
RUB
6.62
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը Վճռաբեկ դատարանի հիմնադրման 22-ամյակի կապակցությամբ ուղերձ է հղել։

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Հարգարժա՛ն դատավորներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության դատական ամբողջ համակարգին` Վճռաբեկ դատարանի հիմնադրման 22-ամյակի կապակցությամբ։

Մենք ստեղծել ենք եւ այսօր արդեն ունենք արհեստավարժ համակարգ, որ կոչված է Հայաստանի քաղաքացիներին վերադարձնելու իրական արդարադատությունը: Արդարադատություն` հիմնված օրենքի տառի, ազգային բարոյական արժեքների, համամարդկային չափանիշների եւ եվրոպական փորձառության վրա:

Դիտարկելով անցած քսաներկու տարիների ձեր գործունեությունը՝ հարկ է արձանագրել այն հսկայածավալ եւ գնահատելի աշխատանքը, որ կատարվել է դատարանի ձեւավորման եւ նրա գործունեության կազմակերպման ուղղությամբ։

Առանց չափազանցության կարելի է ասել, որ ձեր վրա է դրված դատական նոր ավանդույթի ձեւավորման կարեւորագույն առաքելությունը: Որպես Հայաստանի Հանրապետության դատական եռաստիճան համակարգի բարձրագույն ատյան՝ Վճռաբեկ դատարանը կոչված է հանդիսանալու օրենքի միասնական կիրառման երաշխավորը, ինչպես նաեւ դատական նախադեպի ձեւավորողը։ Դա, իսկապես, ահռելի պատասխանատվություն է, որ կրում եք պատվով:

Կրկին շնորհավորում եմ Վճռաբեկ դատարանի 22-ամյակի կապակցությամբ, մաղթում եմ հաջողություն, անսպառ եռանդ եւ քրտնաջան աշխատանք` մեր ժողովրդին եւ պետությանը ծառայելու պատվաբեր գործում»։

Տպել
Ամենաշատ