News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 08
USD
522.09
EUR
630.68
RUB
7.05
ME-USD
0
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 9-ի նիստում որոշում կայացրեց թույլատրել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը «Լիճք» ենթակայանի վերակառուցման աշխատանքներն իրականացնելու նպա¬տա¬կով «Կասկադ-էներգո» ՍՊԸ-ի հետ 8 857 600 ԱՄՆ դո¬լար արժեքով պայմանագրի կնքումը:

Հարցը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ հրատապությունը պայմանավորված է նրանով, որ վերջերս կառավարության կողմից հավանության է արժանացել «Մասրիկ-1» արեւային ենթակայանի կառուցումը, իկ արտադրված էլեկտրաէներգիան պետք է ընդունվի «Լիճք» կայանի միջոցով:

«Այս պահին «Լիճքը» ի վիճակի չէ սա իրականացնել, որովհետեւ այդ կայանը շահագործման է հանձնվել 1961 թվականին  եւ այստեղ շինարարական աշխատանքների կարիք կա: Հաշվի առնելով, որ «Մասրիկ-1»-ի ֆինանսավորումը մեր կողմից արդեն հաստատվել է, շուտով կսկսվի շինարարությունը, մեր կողմից հրատապ քայլեր են պետք, որ ավարտենք «Լիճքը»: «Լիճքի» շինարարությունը պետք է իրականացվի «ԲԷՑ»-ի միջոցների հաշվին: Սա եւս աննախադեպ է, նախկինում բոլոր մեր ենթակայանները վերակառուցվել ու կառուցվել են վարկային միջոցների հաշվին»,-ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ իրենք գնային առաջարկներ են ուղարկել նման կայանների կառուցման հաջողված փորձ ունեցող կազմակերպություններին:

«Միակ արձագանքը «Կասկադ Էներգո»-ի կողմից է եղել: Նախնական առաջարկը կազմել է 9 998 232 ԱՄՆ դոլար: Այս փուլում առաջարկում ենք թույլ տալ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ին  այդ  աշխատանքներն իրականացնելու նպա¬տա¬կով «Կասկադ-էներգո» ՍՊԸ-ի հետ 8 857 600 ԱՄՆ դո¬լար արժեքով պայմանագրի կնքել»,-ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ սա նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր դերակատարում ունեցող ենթակայան է:

Նախարարը հավելեց, որ տեխնիկապես հնարավոր է 6-8 ամսում շինարարական աշխատանքները կատարել:

Իր հերթին վարչապետ Նիկոլ փաշինյանը պարզաբանեց, թե ինչով է պայմանավորված հրատապությունը. «Պայմանագի համաձայն, այն պահին, երբ «Մասրիկ-1» կայանը սկսի էլեկտրաէներգիա արտադրել, ՀՀ-ն պարտավոր է այդ էլէներգիան ձեռք բերել, բայց եթե նույնիսկ ձեռք չբերի, պարտավոր է դրա համար վճարել: Դրա համար պետք է սինխրոնացնենք «Մարսիկի» եւ «Լիճք» ենթակայանի շահագործման ժամկետները, որ Հայաստանը վնասներ չկրի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փորձագետ. Մինչեւ 2030 թվականը արեւային և հողմային էներգետիկայի ոլորտում ներդրումները կգերազանցեն 1 մլրդ դոլարը
Փորձագետ. Հայաստանում հնարավոր է բենզինի գնիջեցում
Հասկանալու համար, թե որքանով է օբյեկտիվ բենզինի գների բարձրացումը կամ իջեցումը, պետք է ուշադիր հետեւել Ռուսաստանում գնային իրավիճակին, քանի որ նավթամթերքի գլխավոր մատակարարը մնում է «Ռոսնեֆտ»-ը...
Այսօր հոսանքազրկվելու են Ասկերանի, Մարտունու, Քաշաթաղի շրջանները, Մարտակերտի որոշ հատվածներ և Ստեփանակերտը
«ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ» ՓԲԸ տեղեկացնում է, որ 110/35/10 կՎ «Ստեփանակերտ» ենթակայանում նոր սարքավորումներ անվտանգ տեղադրելու համար...
Նավթի համաշխարհային գներն աճում են
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինն աճել է 0.20 տոկոսով՝ հասնելով 63.99 դոլարի մեկ բարելի դիմաց...
ՕՊԵԿ+-ի մոնիթորինգը բարձրացրել է 2021 թվականին նավթի շուկայում դեֆիցիտի կանխատեսումը
2020 թվականի մայիսից ՕՊԵԿ+ երկրներին հաջողվել է կրճատել շուկայում նավթը 2,75 մլրդ բարելով, ասվում է զեկույցում:
ԶԼՄ-ներ. Ադրբեջանը եւ Թուրքիան քննարկում են գազային նոր պայմանագիրը
«BOTAŞ ընկերությունը եւ «Շահդենիզ» գազակոնդենսատային հանքավայրի շահագործման կոնսորցիումը բանակցում են հանքավայրի զարգացման առաջին փուլում գազի մատակարարման նոր պայմանագրի շուրջ...
Ամենաշատ