News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Լատվիայի պաշտպանության նախարար Արթիս Փաբրիքսը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ընդունել ամերիկյան զինծառայողներին: Ըստ «Ամերիկայի ձայն»-ի՝ Պաբրիքսն այս մասին ասել է Եվրամիության պաշտպանության առցանց ֆորումի ժամանակ:

«Մենք պատրաստ ենք ներդրում կատարել՝ լատվիական հողի վրա որոշակի քանակությամբ ամերիկյան զորքեր ընդունելու համար»,- ասել է նախարարը՝ հույս հայտնելով, որ Լատվիայում ԱՄՆ զորքերի տեղակայումը չի իրականացվի Գերմանիայում ԱՄՆ զորքերի կրճատման հաշվին։

«Մենք չենք փորձում պատժել գերմանացիներին,- ասել է Փաբրիքսը,- մենք հասկանում ենք, որ գերմանացիներին ավելին է պետք, սակայն Գերմանիայում [ԱՄՆ զորքերի] ներկայությունը կենսական նշանակություն ունի գլոբալ անվտանգության համար»:

Ներկայումս Գերմանիայում տեղակայված է շուրջ 38600 ամերիկացի զինծառայող, ինչպես նաեւ բազմաթիվ ռազմական օբյեկտներ են գտնվում, այդ թվում՝ Ռամշտեյնի ավիաբազան եւ ԱՄՆ Զինված ուժերի յոթ եվրոպական կայազորներից հինգը: Բացի այդ, Շտուտգարտում են գտնվում ԱՄՆ զինված ուժերի եվրոպական եւ աֆրիկյան հրամանատարությունը:

«Մենք կարծում ենք, որ ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Եվրոպայում իրականում պետք է ավելացվի, այլ ոչ թե կրճատվի»,- ասել է Արթիս Փաբրիքսը՝ ամերիկյան ուժերի տեղակայում առաջարկելով Հյուսիսային Եվրոպայում, Բալթյան երկրներում կամ Լեհաստանում՝ Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքին հակազդելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ