News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


ՀՀ Ոստիկանության ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի ժամանակ այսօր`  հուլիսի 11-ին, Գեղարքունիքի մարզում մեքենայի վարորդը խախտում կատարեց եւ չենթարկվեց ոստիկանության կանգնելու պահանջին:

Մեքենան մեծ արագությամբ լքեց դեպքի վայրը, ինչից հետո ոստիկանները սկսեցին հետապնդել փախուստի դիմած վարորդին:

Ոստիկանությունը  հենց լայվով սկսեց հետապնդել մեքենային:

Ճանապարհային ոստիկանները, համագործակցելով Գավառի բաժնի ծառայողների հետ, հետապնդեցին ու կարգազանց վարոդին Սևան-Գավառ ճանապարհին բռնեցին և բերման ենթարկեցին բաժին: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Հանգամանքները պարզվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ