News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը, որը զբաղվել է աղմկահարույց «ռուսական հետաքննությամբ», անվանել է ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ռոջեր Սթոունին «դատապարտված հանցագործ»՝ չնայած Դոնալդ Թրամփի կողմից դատավճռի մեղմացմանը, հաղորդում է Press Association-ը։

Washington Post-ին ուղղված իր նամակում Մյուլերը նշել է, որ նրան ստիպել են պատասխանել «պնդումներին այն մասին, որ մեր հետաքննությունն անօրինական էր, իսկ մեր մոտիվները՝ անհուսալի, եւ հատկապես պնդումներին, որ Ռոջեր Սթոունը մեր գրասենյակի զոհն էր»։

«Ռուսական հետաքննությունն առաջնահերթ կարեւորություն ուներ։ Սթոունը դատապարտվել էր, քանի որ նա իրագործել էր դաշնային հանցագործություն։ Նա շարունակում է մնալ դատապարտված հանցագործ, դա հենց այդպես է»,-նշել է Մյուլերն իր նամակում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղմել էր իր նախկին խորհրդական Սթոունի դատավճիռը։

67-ամյա Սթոունը մեղադրվում է Կոնգրեսին կեղծ ցուցմունք տալու մեջ։

Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում էր, որ Ռոջեր Սթոունը «ռուսական միստիֆիկացիայի» զոհ էր դարձել, որը ձախակողմյա ուժերը, նրանց դաշնակիցները եւ ԶԼՄ-ները սատարում էին երկար տարիներ շարունակ՝ փորձելով ձախողել Թրամփի նախագահությունը։

ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ նաեւ ասվում էր, որ դատախազությունը հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի գլխավարությամբ մեղադրել է Սթոունին՝ հիասթափությունից դրդված, երբ չէր հաջողվել ապացուցել «երեւակայությունը», որ Թրամփի քարոզարշավը Կրեմլի հետ դավադրության արդյունք էր։

«Ռոջեր Սթոունը շատ է տառապել։ Նրա նկատմամբ շատ անարդար են վարվել, ինչպես եւ այդ գործի շրջանակում շատերի նկատմամբ։ Ռոջեր Սթոունն այժմ ազատ քաղաքացի է»,-նշվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ