News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բելառուսի ժողովուրդը տեսել է բազմաթիվ աղետներ եւ դժբախտություններ, սակայն երբեք եւ ոչ մեկի առջեւ ծնկի չի եկել, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր «Ալեքսանդրիան հրավիրում է ընկերներին» տոնի ժամանակ, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։

«Ժողովուրդներին ասում են, որ ամեն մարդու համար դրախտն այնտեղ է, որտեղ գտնվում է նրա սիրտը։ Ոչ միայն իմ, այլ նաեւ այստեղ հավաքվածների բոլորի սրտերը։ Իմ սիրտը վերջնականապես եւ անդառնալիորեն տրվել է այդ հողին եւ այս մարդկանց։ Բոլոր բելառուսցիներին, մեր իմաստուն եւ ուժեղ ժողովրդին։ Ժողովրդին, որը իր պատմության ընթացքում դարեր շարունակ տեսել է բազմաթիվ աղետներ եւ դժբախտություններ, սակայն երբեք եւ ոչ մեկի առաջ ծնկի չի եկել։ Ժողովրդին, որը լավ գիտի բառերի եւ գործի արժեքը, որն իր տառապանքով վաստակել է իր պետությունում ապրելու եւ իր ապագան ինքնուրույն ընտրելու ու որոշելու իրավունքը»,-հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահը նշել է, որ 2020 թվականին ավարտում է փոքր հայրենիքի եռագրությունը։

«Նայեք ձեր շուրջ բոլորը։ Նայեք՝ որքան լավ, կարեւոր գործեր են արվել մեր կողմից այդ հողի վրա։ Հիշեք՝ ինչպիսին էր այն երկու-երեք տարի առաջ։ Իսկ հինգ, տասը տարի, քառորդ դար առա՞ջ։ Ձեր հսկայական վաստակը կայանում է նրանում, որ արդեն մի քանի սերունդ բելառուսցիներ են մեծանում բարենպաստ, մաքուր, խաղաղ եւ գեղեցիկ երկրում։ Երկրում, որը մենք ստեղծել ենք գրեթե զրոյից, հսկայական կայսրություն՝ Խորհրդային Միության փլատակների վրա»,-փաստել է երկրի նախագահը։

Նրա խոսքով՝ դա հեշտ չէր, ինչ-որ բան գերազանց է ստացվել եւ անգամ ավելի լավ, քան երբեւէ պատկերացնում էինք, ինչ-որ բան՝ լավ, իսկ ինչ-որ բանի վրա դեռեւս պետք է բավականաչափ աշխատել։ «Չէ՞ որ մենք ձեզ հետ միասին հստակ գիտենք՝ թարմ, անուշաբույր, բնական հացը երկարատեւ, համառ եւ քրտնաջան աշխատանքի արդյունք է։ Այդպես է նաեւ պետության դեպքում։ Արդյունքի համար աշխատելը, ցանկացած փորձության առաջ միավորվելը, բոլոր դժվարությունները հաղթահարելը միակ միջոցն է ամբողջ երկրի եւ մեր ժողովրդի համար լավագույն ապագա ստեղծելու ուղղությամբ։ Եւ պարտադիր է միասին գործելը»,-ընդգծել է Լուկաշենկոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ