News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հետևել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաների ուսումնական պարապմունքին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նախագահը։

«Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր այցելել եմ ՊԲ N զորամաս, որտեղ, օրեր առաջ տված հանձնարարականիս համաձայն, տարբեր զինատեսակների օգտագործման հմտություններին տիրապետել են սովորում ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաները: Հետևել եմ ընթացքին. խոստովանեմ, որ գոհ եմ առաջադրանքի կատարման նախնական արդյունքներից:

Մասնակցել եմ նաև կրակայինի ուսումնական պարապմունքին և ավելի քան մեկ քառորդ դար անց կրկին ձեռքս վերցրել այն զինատեսակները, որոնցով ժամանակին մի ամբողջ պատերազմ ենք անցել:

Հ.Գ.

Թիրախները խոցել եմ գրեթե անվրեպ :)»

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ