News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հոտառական դիսկոմֆորտի մասին օրենքն ուժի մեջ է մտել Ռումինիայում, հաղորդում է Agerpres գործակալությունը։

«Հոտառական դիսկոմֆորտը,-ըստ նորմատիվ ակտի,-գործունեության հետեւանք է, որը կաորղ է ազդել  բնակչության առողջական վիճակի եւ շրջակա միջավայրի վրա, որը սուբյեկտիվ առումով ընկալվում է որպես տարբեր ինտենսիվության հոտեր կամ օբյեկտիվորեն չափվում՝ համաձայն գործող ազգային, եվրոպական եւ միջազգային ստանդարտների»։

Պարզ ասած, եթե, օրինակ, սննդի հոտը, ,որը կինը պատրաստում է իր խոհանոցում, տարածվում է աստիճանավանդակի վրա եւ տարբեր հարկերում, նոր օրենքի համաձայն՝ այդ դեպքում կինն այժմ կարող է տուգանվել բավականին մեծ գումարի չափով։ Օրենքով նախատեսված է տուգանք տուգանք 6.3 հազար եվրոյի չափով ֆիզիկական աձնանց եւ 16.7 հազար եվրոյի չափով իրավաբանական անձանց համար։

Իրավական ակտի համար մեկնարկային է համարվել կառավարության 2005 թվականի որոշումը շրջակա միջավայրի պահպանության մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Այսուհետ հոտառական դիսկոմֆորտի մակարդակը կորոշվի շրջակա միջավայրի պահպանության ոլորտում տեղական կառավարման մարմինների կողմից տրամադրվող թույլտվությամբ ցանկացած տնտեսական գործունեություն ծավալելու համար, իսկ սահմանված նորմատիվների խախտումները կարող են հանգեցնել այդ ընկերությունների փակմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ