News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հունիսի սկզբին Գերմանիայի կառավարությունն առաջարկել է ԵՄ անդամ երկրներին համատեղ սահմանել պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ հինգ տարի առաջ գերմանական բունդեսթագի վրա մասշտաբային կիբերհարձակում գործելու համար, սակայն այդ հարցի շուրջ որոշումը դեռեւս չի ընդունվել, հաղորդել է dpa գործակալությունը։

Գերմանիայի կառավարությունը ենթադրում է, որ բունդեսթագի վրա կատարված կիբերհարձակման մեջ ներգրավված է ռուսական հետախուզական ծառայությունը։ Մայիսի 5-ին Գերմանիայի դաշնային դատախազությունը օրդեր էր տրամադրել ՌԴ քաղաքացի Դմիտրի Բադինին ձերբակալելու համար, որը, «որպես АРТ28 հաքերական խմբի անդամ, ենթադրաբար ղեկավարել է 2015 թվականի ապրիլ-մայիս ամիսներին գերմանական բունդեսթագի վրա կիբերհարձակումը»։

Եթե ԵՄ երկրներն ընդունեն Գերմանիայի առաջարկը, դա կլինի առաջին դեպքը, երբ ԵՄ պատժամիջոցների ռեժիմ է կիրառվում կիբերհարձակման համար, հաղորդում է DW-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ