News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նուբարաշեն վարչական շրջանում հուլիսի 10-ին դանակահարություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։ 

Կայքի  տեղեկություններով ժամը 23:50-ի սահմանում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած» վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

 Հիվանդանոց մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը Գյումրի քաղաքի բնակիչ, 28-ամյա Գրիշա Ա.-ն է, ով՝ ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Մինչ «Էրեբունու» հիվանդանոցի բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչի շնորհիվ հնարավոր է եղել տղայի կյանքը, ոստիկանները պարզել են, որ Գրիշա Ա.-ն հիվանդանոց է տեղափոխվել Նուբարաշեն վարչական շրջանում գործող «Վան» ռեստորանային համալիրից: 

Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանները պարզել են նաև, որ այդ օրը ծննդյան արարողություն է տեղի ունեցել, որի ժամանակ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչն ավարտվել է դանակահարությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ օպերատիվ տվյալներով պարզվում է այն հանգամանքը, թե արդյոք վիճաբանությանը մասնակցություն են ունեցել ՀՀ ՊՆ ծառայողներ, քանի որ՝ ըստ ականատեսների, այնտեղ եղել են ՊՆ ծառայողներ: Իսկ «Վան» ռեստորանային համալիրը պատկանում է ՀՀ ՊՆ գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանին:  

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ