News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Եվրամիության արտաքին կապերի պաշտոնական ներկայացուցիչը հանդես է եկել հայտարարությամբ` կապված հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների հետ:

«2020 թ. հուլիսի 12-13-ը Հայաստանն ու Ադրբեջանը հաղորդել են իրենց սահմանին լուրջ միջադեպի, այդ թվում՝ ծանր զենքի օգտագործման մասին: Դժբախտաբար, սա հանգեցրել է մարդկանց մահվան:

ԵՄ-ն երկու կողմերին կոչ է անում դադարեցնել զինված դիմակայությունը, զերծ մնալ լարվածություն հրահրող գործողություններից եւ հռետորաբանությունից եւ անհապաղ միջոցներ ձեռնարկել հետագա էսկալացիան կանխելու համար:

Այս համատեքստում երկու կողմերը պետք է օգտագործեն իրենց անմիջական հաղորդակցության մեխանիզմը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ձեւաչափը»,- նշվում է հայտարարության մեջ:

Պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ հրադադարի այս լուրջ խախտումը ընդգծում է ԵԱՀԿ դիտանցումը վերսկսելու հրատապ անհրաժեշտությունը, հենց հանգամանքները թույլ տան:

ԵՄ-ն կողմերին կոչ է անում անշեղորեն պահպանել հրադադարի ռեժիմը, էներգիան եւ ռեսուրսներն ուղղել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին, էականորեն վերսկսել առարկայական բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, եւ իրենց ժողովուրդներին պատրաստել խաղաղության:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ