News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի կառավարությունը հայտարարել է 120 միլիոն դոլարով նախագահական ինքնաթիռի հավանական գնորդի մասին: Նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը 2018-ի վերջին պաշտոնը ստանձնելուց պահից փորձում է վաճառել այն:

Հավանական գնորդը, որի անունը պետական պաշտոնյաները հրաժարվել են բացահայտել, կվճարի կանխիկով եւ բժշկական սարքավորումներով: Առաջարկն արվել է ապրիլին:

Խորհրդանշական վիճակախաղի շրջանակներում ավիատոմսերի վաճառքը նույնպես վերսկսվել է COVID-19-ի համավարակի պատճառով առաջացած մեկամսյա դադարից հետո: 25 դոլար արժողությամբ 6 միլիոն տոմսերի շուրջ մեկ քառորդը վաճառվել է: 100 հաղթողներից յուրաքանչյուրը կշահի մոտ 1 միլիոն դոլար:

Լոպես Օբրադորը ցանկանում է վաճառել ինքնաթիռը, որը նա շռայլություն է համարում: Նախագահը թռչում է կոմերցիոն չվերթներով:

Boeing 787-ը ձեռք է բերվել 200 միլիոն դոլարով՝ նրա նախորդ Էնրիկե Պենյա Նյետոյի կողմից: ինքնաթիռը դժվար է վաճառել, քանի որ նախատեսված է ընդամենը 80 հոգու տեղափոխման համար եւ ներառում է լիարժեք նախագահական «լյուքս»՝ առանձին բաղնիքով: Փորձագետների կարծիքով՝ այն 300 ուղեւոր փոխադրող սովորական ուղեւորատար ինքնաթիռի վերածելը չափազանց թանկ կարժենա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ