News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Մոսկվայում այս գիշեր հայերը թիրախավորված հարձակումների են ենթարկվել ադրբեջանցիների կողմից։

Ռուսաստանի հայերի միավորման անդամ Դավիթ Տոնոյանը  NEWS.am-ին հայտնեց, որ 5 հայ է տուժել, բացի այդ՝ ադրբեջանցիները ջարդել են հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաները։

«Մոսկվայի ժամանակով 11-ից հետո կազմակերպված հարձակումներ են եղել մարդկանց վրա, մեքենաների վրա, մարզի մի քաղաքում ահագին մեքենաներ են ջարդել, բնակելի շենքերի բակերում, որտեղ գիշերը հայկական համարներով մեքենաներ են կանգնած եղել, առավոտյան պարզվել է, որ մեքենաները վնասված են»,- ասաց նա՝ նշելով, որ հարձակումները եղել են հիմնականում  Մոսկվայի Մարյինոյի, Բրատիսլավսկայայի եւ Լյուբլինոյի շրջաններում։

Ադրբեջանցիների հարձակումներից տուժածներից մեկը տարեց տղամարդ է, մյուսները՝  երիտասարդ, որոնցից մեկը դանակահարվել է որովայնի շրջանում, գտնվում է հիվանդանոցում, բայց կյանքին վտանգ չի սպառնում։

Մինչեւ այդ էլ՝ վերջին մեկ շաբաթում ադրբեջանցիների կողմից եւս հինգ հարձակում է եղել հայերի վրա։

«Դեսպանատան հավաքարարուհու վրա էին հարձակվել, մի դեպք եղել է հայ դուդուկահարի հետ Հարութ անունով, իր վրա են հարձակվել մետրոյում, մեկ ուսանողի վրա են հարձակվել, մեկ բանվորի վրա շինհրապարակում, մի դեպք էլ եղել է՝ ամուսիններով ման գալիս են եղել, մոտեցել, ծեծել են ամուսնուն»,- հայտնեց Դավիթ Տոնոյանը։

Դավիթ Տոնոյանը նշեց, որ գիշերվա ընթացքում ձերբակալություններ են եղել, նախնական տվյալով, որը հայտնել է ներքին գործերի նախարարությունը,   50 ադրբեջանցի է ձերբակալվել։

Հիշեցնենք, որ սահմանային վերջին լարվածությունից հետո աշխարհի տարբեր երկրներում հայկական ու ադրբեջանական դեսպանատների մոտ բողոքի ցույցեր էին իրականացվում, որոնք  ուղեկցվում են միջադեպերով ու բախումներով։ Վերջին բախումները տեղի են ունեցել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատան դիմաց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները եւ դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր
Ադրբեջանը դարձյալ թաքցրել է մարտական կորուստները...
Դե ուրեմն թուղթ ու գրիչդ վերցրա ու արի, որպեսզի ասեմ, թե ինչ չեք արել, որ պետք է անեիք. Տիգրան Աբրահամյան
Առհասարակ զավեշտի նմանվող հարցազրույց էր։ 5 րոպեի ընթացքում, այս պերսոնը նախ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը սահմանային...
Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք․ նրանք կշարունակեն ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել․ Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի...
Ադրբեջանական զինծառայողները հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են Տեղ համայնքի բնակիչների իրավունքները. Թաթոյան
Մասնավորապես, բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են հետևյալը…
Մի կարծեք, թե հենց այնպես կրակում են Երևան տանող դարպասներին. Սա արդեն Ադրբեջանի ձեռագիրը չէ, այլ Թուրքիայինը. Զաքարյան
Վերջերս, Երևանում Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ...
Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել.Աբրահամյան
Մտավախություն ունեմ, որ այս ամենը տեղավորվում է նոյեմբերի 9-ի ձեռք բերված պայմանավորվածության կատարման տրամաբանության մեջ...
Ամենաշատ