News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

PicsArt-ը գնել է իր առաջին ընկերությունը, այն է Beeline Startup Incubator-ի 3-րդ շրջափուլի շրջանավարտ՝ D'efekt հավելվածը։  D'efekt հայկական ստարտափը հնարավորություն է տալիս արհեստական բանականության շնորհիվ ստեղծել տարատեսակ վիզուալ նյութեր։

Նշենք, որ PicsArt-ն աշխարհում ամենամեծ հաջողության հասած ստարտափներից է, որի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 54 միլիոն դոլար: PicsArt-ի հնարավորություն է տալիս օգտատերերին խմբագրել լուսանկարներ, պատկերներ և տեսանյութեր։ D'efekt-ը կենտրոնանում է վիդեոխմբագրման վրա՝ օգտատերերին հնարավորություն տալով կիրառել motion էֆեկտներ տեսանյութերի վրա:

D'efekt-ի գնումը թույլ կտա PicsArt-ին ներգրավել TikTok-ի, YouTube-ի և Instagram-ի պես հավելվածների օգտատերերին՝ օգնելով նրանց ստեղծել ավելի գրավիչ տեսանյութեր: Այս պահին, հավելվածների միավորում չի նախատեսվում, սակայն շուտով D'efekt-ը կստանա նոր անվանում, որը կպարունակի «PicsArt» բառը։

«Մեծ պատիվ է միանալ PicsArt ընկերությանը, որի գործունեությանը հետևել ենք հենց ստեղծման պահից: Ուրախ ենք, որ շուտով D’efekt-ը կդառնա մի բրենդի մաս, որն ունի անհավանական ստեղծագործական գործիքներ ու բովանդակություն, ինչպես նաև  հավատարիմ լսարան: Անհամբեր սպասում ենք, երբ պիտի մեր հավելվածը հասանելի դառնա հարյուր միլիոնավոր օգտատերերի համար, և տեսապատմություններ անող մի ամբողջ սերունդ կկարողանա կիրառել լավագույն վիդեո էֆեկտները», - նշեց է D’efekt ստարտափի համահիմնադիր և գործադիր տնօրեն Նանե Թումանյանը:

«Մենք միշտ շատ ենք հպարտանում մեր ստարտափերի հաջողություններով, և PicsArt-ի նման գիգանտի հետ գործարք կնքելը մեծագույն ձեռքբերում է: Վստահ եմ, աշխարհի շատ ստարտափներ երազում են նման արդյունքի մասին, բայց մենք իհարկե ուրախ ենք, որ դրան հասավ հենց հայկական ստարտափ, որն անցել է մեր ինկուբատորի դպրոցը», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline ստարտափ ինկուբատորն BANA՝ Հայաստանի Բիզնես հրեշտակների ցանցի հետ միասին իր բոլոր ռեսուրսներով աջակցում է հայկական ստարտափների ինտենսիվ աճին՝ դրանով իսկ ապահովելով ստարտափների ելքը միջազգային շուկա։ 14 շաբաթ տևողությամբ ինկուբացիոն շրջափուլի ընթացքում ռեզիդենտներն անցնում են թրեյնինգներ մարքեթինգի, PR-ի, շուկայի գնահատման, նպատակների գնահատման և թիմի ձևավորման ու զարգացման թեմաներով։ Թիմերը նաև ուսումնասիրում են իրավական դաշտի, ֆինանսական պլանավորման և գումարների ներգրավման հետ կապված հարցեր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
Ամենաշատ