News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ընթացիկ տարվա 5 ամիսներին  Հայաստանում արդյունաբերությունը ոչ թե անկում է գրանցել, այլ 2,4 տոկոսով աճ: Սակայն 2020 թվականի առաջին 6 ամիսներին այս ոլորտը գրանցել է 0,9 տոկոսով անկում: Այս մասին հուլիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր, տնտեսագետ Գագիկ Մինասյանը:

Նախկին պատգամավորը նշեց, որ այսպիսով աճը կազմել է միայն 1,5 տոկոս:

«Սակայն հասկանալու համար, թե այս աճն ինչով է պայմանավորված, անհրաժեշտ է դիմել «կախարդական փայտիկին», որի մասին հիշատակել է մի հայտնի քաղաքական գործիչ (Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը – խմբ.): Խոսքը լեռնահանքային արդյունաբերության մասին է: Առաջին 5 ամիսներին մեր լեռնահանքային արդյունաբերությունն աճել է 25 տոկոսով: Սա չափազանց լուրջ եւ խայտառակ թիվ է, հատկապես այն իշխանության համար, որն իր նախընտրական խոստումների շրջանակում հայտարարել էր, որ հանրապետությունը դարձել է այլ երկրների համար լուրջ կցորդ, եւ եթե իրենք իշխանության գան, ապա այս էջը կշրջեն՝ Հայաստանը վերածելով բարձր տեխնոլոգիաներով երկրի: Եվ ահա, այս կերպ Հայաստանի լեռնահանքային արդյունաբերությունն աճել է ամբողջ 25 տոկոսով: Ընդ որում՝ վերջին ամսում այս միտումն ավելի է խորացել: Որպես օրինակ բերեմ երկու հանգամանք՝ ասածս հաստատելու համար: Նույնիսկ Տավուշի մարզում սահմանին սրացման եւ ռազմական գործությունների ժամանակ Ամուլսարի ոսկու հանքավայրը բացելու փորձեր են ձեռնարկվել: Այսինքն՝ նույնիսկ այդ ժամանակաշրջանում եւս մեկ լեռնահանքային ձեռնարկություն գործարկելու փորձեր են ձեռնարկվել, որովհետեւ ամենայն հավանականությամբ, առանց լեռնահանքային արդյունաբերության աջակցության այս ոլորտը պետք է գրանցի ավելի համեստ  ցուցանիշներ»,- պարզաբանեց նախկին պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ