News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին մեկ ամսվա ընթացքում բավականին լուրջ ու շատերի համար անսպասել կտրուկ զարգացումներ տեղի ունեցան Ամուլսարի շուրջ։ Ինչպես հայտնի է, մինչեւ իշխանության գալը Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ հանքի շուրջ ստեղծված անհասկանալի ու հակասական իրավիճակի հետ կապված պետք է հստակեցումներ իրականացնել։ Հիմա հենց հստակեցումների առումով խնդիրներ ունի իր իշխանությունը:

«Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ վերջին օրերին Ամուլսարում ընթացող գործընթացները նախապես ամբողջովին համաձայնեցված են իշխանությունների հետ, ավելին՝ ամեն ինչ ընթանում է նախապես մշակված ծրագրով։ 

Ըստ էության, կառավարությունը անցած երկու տարվա ընթացքում չկարողացավ, կամ, ավելի ճիշտ, ուղղակի չցանկացավ կարգավորել հանքի շուրջ ստեղծված իրադրությունը եւ հարցի հետ կապված հստակեցումներ մտցնել։ 

Մեր տեղեկություններով, Փաշինյանի թիմը նման քայլի է գնացել, քանի որ այլ պարագայում կա՛մ պետք է սեփական արժեքներին դավաճանեին՝ իրենց վարկանիշը իսպառ հողին հավասարեցնելու, գուցե նաեւ իշխանությունը վտանգելու գնով, կա՛մ վերահաստատելով, որ որոշողը ժողովուրդն է, նմանօրինակ զարգացումներ ապահովեին։

Ըստ մեր աղբյուրների, փաստացի «կանաչ լույս» է վառված «Լիդիանի» համար՝ հանքը շահագործելու առումով, սակայն դա ուղղակիորեն չի հայտարարվում, այլ որոշակի քայլերի հերթականություն է «գծված»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանությունն այսօր ավելի քան քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան
«Հայաքվե» նախաձեռնությունը  ՆԳՆ–ի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում...
«Դուք «յաշմա» չեք», «Հանձնեք ուսադիրները, միացեք ժողովրդին». «Հայաքվեի» ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց
Նրանց ձեռքին կան պաստառներ. «Հանցակից մի դարձեք», «Ձեզ խաբում են. «Մի խախտեք մայր օրենքը», «ապահովեք ազատ տեղաշարժի իրավունքը»...
Ներքին զորքերը  փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը...
«Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը». «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նամակը՝ դեսպանատներին
Սույնով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները խնդրում են հանդիպում Ձեզ հետ՝ հնարավորինս սեղմ...
Հայտարարություն․ ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել
Հարկ է նշել նաև, որ ուժեղացված ծառայության ընթացքում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով…
Անհամաչափ ուժ է կիրառվել կիրանցեցիների նկատմամբ, իշխանությունը ՀՀ-ից թողնելու է «քպստան» անունը. Արծվիկ Մինասյան
Մենք ուզում ենք հանդիպել միջազգային կառույցների ու դեսպանատների…
Ամենաշատ