News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները չի կորցնի համաշխարհային էներգետիկ շուկայում գերակայող ուժի դիրքերը: Հուլիսի 29-ին այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Գրեթե 70 տարում առաջին անգամ մենք վերածվել ենք էներգապաշարների նետո-արտահանողի: Եվ Միացյալ Նահանգները հիմա համարվում է աշխարհում թիվ մեկ նավթ եւ գազ արտադրողը: Նաեւ հեռավոր ապագայում այս գերակայող դիրքի պահպանումը երաշխավորելու համար,- մենք երբեք այդ դիրքը չենք կորցնի,- իմ վարչակազմն այօր հայտարարում է, որ ամերիկյան հեղուկ բնական գազի արտահանման թույլտվությունը երակարաձգվում է մինչեւ ներառյալ 2050 թվականը»,- ասել է ամերիկացի առաջնորդը Միդլենդում (Տեխաս նահանգ) ելույթ ունենալիս:

Դրանից բացի, Թրամփը խոստացել է, որ ԱՄՆ-ն համաշխարհային առաջնորդ կլինի նաեւ շրջակա միջավայրի պաշտպանության առումով: «Մենք միաժամանակ վճռականորեն պաշտպանում ենք մեր շրջակա միջավայրը: Օդի աղտոտումը զգալիորեն նվազել է այն ժամանակից ի վեր, ինչ ես իշխանության եմ եկել: Մինչ մյուս երկրներն աղտոտում են օդն ու աշխարհի օվկիանոսները, մենք երբեք չենք դադարի առաջնորդ լինել մեր շրջակա միջավայրի պաշտպանության գործում»,- ասել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը:

Ընդ որում՝ նա քննադատել է Ռուսաստանի, Չինաստանի եւ Հնդկաստանի բնապահպանական գործունեությունը: «Չինաստանը չի մտածում իր օդի մասին: Արդարացի լինելով պետք է ասել, որ Հնդկաստանը չի մտածում իր օդի մասին: Ռուսաստանը չի մտածում իր օդի մասին»,- պնդել է Թրամփը:

Երկրի նախագահի որոշումները մեկնաբանելով՝ ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը պարզաբանել է, որ խոսքը ամերիկյան հեղուկ բնական գազի վաճառքի մասին է այն երկրներին, որոնց հետ կնքված են ազատ առեւտրի երկկողմ համաձայնագրեր: ԱՄՆ իշխանությունները հիշատակված թույլտվությունը մինչ այս երկարաձգում էին միայն 20 տարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում մտածում են երկրորդ ԱԷԿ կառուցելու մասին. Լուկաշենկո
Բելառուսի իշխանությունները մտածում են երկրորդ ատոմակայան կառուցելու մասին...
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
Ռուսական գազը վերադառնում է վրացական շուկա: Ռուսական գազը անգամ Թուրքիայից դուրս է մղում ադրբեջանական գազին...
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Դրանով փորձ է արվելու ռուսական գազը դուրս մղել Հայաստանի շուկայից: Մենք պետք է հասկանանք, որ մեթանի մոլեկուլները կամ գազն ազգություն չունի, գլխավոր...
Լատվիան Ուկրաինային է հանձնել սարքավորումներ էներգետիկայի համար
Օգնության փաթեթ Ուկրաինային Լատվիայից...
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Իշխանությունները Ադրբեջանից գազ գնելու հնարավորությունը բացատրում են…
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Ի դեպ, Թուրքիայի խորհրդարանում, երբ 2020 թ․ հոկտեմբերի 17-ին արդեն տոնում էին հաղթանակը, հնչել է մի այսպիսի միտք...
Ամենաշատ