News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 30
USD
488.41
EUR
571.78
RUB
6.24
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Յունիբանկը թարմացրել է UniMobile հավելվածը՝ հեռավար սպասարկումն ավելի հարմարավետ դարձնելով հաճախորդների համար։ UniMobile-ում ներդրվել են նոր գործառույթներ․ այժմ օգտատերերը կարող են ինքնուրույն գրանցվել առցանց, կատարել քարտից քարտ փոխանցումներ և մարել այլ բանկերի վարկերը։

Առցանց գրանցումը կարևոր թարմացում է, որը թույլ է տալիս UniMobile-ի նոր օգտատերերին գործարկել  հավելվածին՝ առանց բանկ այցելելու։ Բավական է կատարել միայն մի քանի պարզ քայլ․

1 App Store-ից կամ Play Market-ից ներբեռնել հավելվածը,

2․ Լրացնել անձնական տվյալները,

3․ Տեղադրել անձնագրի կամ ID քարտի լուսապատճեն կամ լուսանկարը,

4․ Ավելացնել ինքնանկարը /սելֆի/՝ անձնագիրը կամ ID քարտը ձեռքում:

Բանկը կտեղեկացնի գրանցման ավարտի մասին և օգտատիրոջը հասանելի կլինեն հավելվածի բոլոր գործառույթները։

ArCa համակարգերի  բանկերի կողմից տրամադրված քարտերի համալրումը օգտատերերի կոմից ամենասպասված ու պահանջված գործառույթներից մեկն է։ Այն հատկապես անհրաժեշտ է նրանց, ովքեր հաճախ են այլ անհատների փոխանցումներ կատարում կամ օգտվում են տարբեր բանկերի քարտերից։

Մեկ այլ կարևոր թարմացում է ցանկացած բանկի վարկի մարման  հնարավորությունը։ Օգտատիրոջն անհրաժեշտ է UniMobile հավելվածում պարզապես լրացնել վարկային կոդը և կատարել վճարումը։

UniMobile հավելվածի հնադպ պահանջարկը գնալով աճում է՝  2020թ.-ին  օգտատերերի քանակը 2019-ի համեմատ աճել է մոտ 40%-ով։ Հավելվածի օգնությամբ բանկի հաճախորդները կարողանում են բազմազան գործողություններ կատարել, այդ թվում՝

  • իրականացնել փոխանցումներ Յունիբանկի հաշիվների միջև ,
  • փոխանցումներ կատարել այլ բանկերի հաշիվներին,
  • համալրել ավանդային հաշիվներն ու մարել վարկերը,
  • կենսաթոշակային հաշվի մնացորդին,
  • կատարել միջազգային փոխանցումներ Յունիստրիմ դրամական փոխանցումների համակարգով,
  • վճարել տարբեր ծառայությունների, այդ թվում՝ կոմունալ ծառայությունների դիմաց,
  • եղեկանալ փոխարժեքների մասին,
  • ծանոթանալ բանկի մոտակա մասնաճյուղերի, բանկոմատների և տերմինալների տեղադրման հասցեներին։

Հավելվածի օգտատերերը մշտական հասանելիություն ունեն վճարումների պատմությանը, ինչը հնարավորություն է տալիս հետևել ու վերահսկել սեփական ծախսերը։ Հաշիվներին և հեռավար ծառայությունների փաթեթին հասանելիությունը շուրջօրյա է։ Իսկ գործողությունների կրկնության հնարավությունը թույլ է տալիս էականորեն խնայել ժամանակը․ հաճախորդը կարող է կատարել կանոնավոր վճարումներ՝ մի քանի ստեղնի օգնությամբ։

Օգտվելով UniMobile-ից՝ կարելի է ընտրել հետևյալ լեզուներից որևէ մեկը․ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն։ Հարցերի դեպքում հաճախորդները կարող են դիմել հաճախորդների աջակցության ծառայություն։

Յունիբանկը կատարելագործում ու ընդլայնում է բջջային հավելվածի գործառույթները՝ նախապես մանրամասն ուսումնասիրելով հաճախորդների առաջարկություններն ու ցանկությունները։ Նման մոտեցման շնորհիվ UniMobile-ը յուրաքանչյուր թարմացման ժամանակ դառնում է ավելի հարմարավետ և թույլ է տալիս խնայել ավելի շատ ժամանակ բազմազան ֆինանսական գործողություններ կատարելու ընթացքում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զորակոչված կամ կամավորագրված անձանց համար բանկերում ամսական մարումները չկատարելու դեպքում ուշացում չեն համարվի
Հայաստանի բանկերի միությունը, ի դեմս ՀՀ-ում գործող առևտրային բանկերի, սույն...
Վարկային արձակուրդները եւ համաներումները Հայաստանում հնարավոր են. փորձագետը նշել է լուծման ուղիները
«Վարկային համաներումը բոլոր ուղղություններով եւ ամբողջությամբ` որպես պերմանենտ ​​միջոց, իհարկե անհնար է...
Կարծիք. Հայաստանի ֆինանսական շուկայում իրավիճակը կայուն է
«Հայկական համակարգն ինտեգրված է միջազգային ֆինանսական շուկաներում, ուստի շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կանդրադառնա երկրորդ ալիքն ընդհանուր ֆինանսական շուկաների վրա...
Բանկերի միություն. Հայաստանի բանկային համակարգը վայելում է մեծամասնության վստահությունը
«Քաղաքացիների որոշակի կատեգորիայի բացասական վերաբերմունքն առեւտրային բանկերի նկատմամբ կապված է այն դժվարությունների հետ, որոնց նրանք բախվում են, այդ թվում` համավարակի հետեւանքով...
Թաթոյան. Օմբուդսմենի լիազորությունները բանկերի եւ վարկային կազմակերպությունների հետ կապված հարցերում սահմանափակ են
«Այնուամենայնիվ, օմբուդսմենի որոշակի մոնիտորինգ է իրականացնում` մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները լուծելու համար...
Հայաստանի օմբուդսմենը հայտնեց բանկային վարկերի տրամադրման խնդիրների մասին
Քաղաքացիները չեն կարդում բանկային պայմանագրերը, այլ ավտոմատ ստորագրում են․․․
Ամենաշատ