News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 1-ին, ժամը 17:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան գյուղի Երևանյան փողոցի թիվ 3 հասցեում տնակ է այրվում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:18-ին, մարվել՝ 19:48-ին: Այրվել են տնակի (36 քմ) հատակը (մոտ 18 քմ), տանիքը և ներսում գտնվող 15 պարկ գարի, 8 պարկ եգիպտացորեն, 13 պարկ ալյուր, 60 պարկ թեփ, արևածաղկի 10 պարկ և 15 պարկ հատուկ կեր:

Տպել
Ամենաշատ