News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 1-ին, ժամը 19:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 28-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և Դեբեդ գետի կամրջից ընկել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթգծի վրա։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Թումանյան-Շահալի 2632 կմ П.6 գծամասում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հարութ Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթգծի վրա. տուժածներ չկան։

Ժամը 21։04-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Matrica» ինժեներական տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս է բերվել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ