News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 10
USD
485.23
EUR
570.68
RUB
6.59
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Մի քանի օր շարունակ Բուլղարիայի սեւծովյան ափի հարավում ծովից ափ են նետվում արմավենու յուղի սեւ գնդիկներ։ Լողափին հանգստացող զբոսաշրջիկներն ահազանգել են իշխանություններին աղտոտվածության փաստի մասին, իսկ առանձին լողափերում ինքնուրույն են որոշել մաքրել ավազը եւ հավաքել են մի քանի հարյուր կիլոգրամ յուղ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Յուղը վնասում է ծովային էկոհամակարգը, անգամ դրա հոտը խանգարում է լողափում նորմալ հանգստին եւ վտանգ է ներկայացնում հատկապես երեխաների առողջության համար։ Հենց այդ պատճառով, չսպասելով իշխանություններին, ձեռնարկել ենք լողափը մաքրելու փորձ»,- bTV հեռուստաալիքին հայտարարել է էկոակտիվիստ Բորիս Սադովը։

Վառնայի ծովային վարչությունում չեն համաձայնվել աղտոտվածության վտանգի մասին բնապահպանների կարծիքի հետ։

«Արմավենու յուղը բուսական մթերք է։ Ամենայն հավանականությամբ այն հայտնվել է ծովում որեւէ նավից, որն անցել է բուլղարական ափերի միջազգային ջրերում։ Անբարենպաստ իրավիճակն առաջացել է եղանակի առանձնահատկությունների պատճառով․ քամին քշել է յուղը դեպի ափ։ Վտանգավոր ոչինչ չկա, սակայն այդ իրավիճակում չկա․ ծովային կենդանիների համար այդ յուղը վտանգ չի ներկայացնում»,-բացատրել է Ծովային վարչության տնօրեն Վալենտին Ենչեւը։

Սանիտարական ծառայությունները կատարել են յուղի նմուշառում լրացուցիչ հետազոտություններ անցկացնելու համար, սակայն արդյունքները դեռեւս պատրաստ չեն։

Այդուհանդերձ, իրավիճակը վատթարանում է, յուղային գնդիկները կտրել են հերթական տասնյակ կիլոմետրերն ու հասել լողափ սեւծովյան ափի հարավային մասում՝ Ահթոպոլ քաղաքում։

Օգոստոսին Բուլղարիայի լողափերում հավաքվում են տասնյակ հազարավոր հյուրեր, օդի եւ ջրի ջերմաստիճանը գրեթե հավասարվում է եւ պահպանվում շուրջ 27 աստիճանի մակարդակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ