News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 21
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 31-ից օգոստոսի 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 139 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 33, անձնական ունեցվածքի գողության՝ 24, խարդախության՝ 14, թմրամիջոցի հայտնաբերման` 9, ընտանեկան բռնության եւ ծեծի՝ 6-ական, սպանության սպառնալիքի՝ 5, յուրացնելու կամ վատնելու՝ 4, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, կողոպուտի, գույքը դիտավորությամբ վնասելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության եւ առողջությանը վնաս հասցնելու սպառնալիքի՝ 2-ական, սպանության, անձի առեւանգման, շորթման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, համակարգչային հանցագործության, կաշառակերության, ապօրինի ծառահատման, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, տրանսպորտային միջոցին ապօրինի տիրանալու, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների մաքսանենգության, սուտ մատնության, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու ու ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության եւ խնամքի պարտականությունը, երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած եւ 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 3, եւ անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 42 պատահար. 4 մարդ զոհվել է, 68-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել