News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 26
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ԿԳՄՍ նախարարությունից հանրային քննարկման ներկայացված  հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագծում տեղ է գտել նոր առարկա, որը կոչվում է «Ես և իմ հայրենիքը»։ Առարկայի առարկայական չափորոշիչների մշակման խմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Մկրտչյանը NEWS.am-ի հետ  զրույցում ասաց, թե  նախատեսվում է, որ այդ առարկան կդասավանդվի 5-րդ դասարանում։ Ըստ տիկին Մկրտչյանի՝առարկայի առանցքում աշակերտն է։

««Ես և իմ հայրենիքը» սկսվում է երեխայից, ասենք՝ երեխան ես եմ,  սկսում եմ ուսումնասիրել ամեն ինչ ինձանից, ո՞վ եմ ես, որտե՞ղ եմ ապրում, քիչ-քիչ մեծանում եմ դեպի իմ պետությունը, հայրենիքը՝  նկատի ունեմ Հայաստանն ու Արցախը միասին, հետո հայրենիքիս սահմաններն ավելի եմ մեծացնում, սկսում եմ ճանապարհորդել Հայկական լեռնաշխարհի տարածքով, հետո ծանոթանում եմ իմ մշակույթին, տոներին, քրիստոնեական արժեհամակարգին և այլն»,- ներկայացրեց նա։

Առարկայում մի մեծ բաժին նվիրված է ազգային, եկեղեցական տոներին, ընդ որում՝ մասնագետներն այնպես են կազմել, որ տոներն ուսումնասիրվեն  հերթականությամբ և համապատասխանեն դրանց ժամանակին։

«Մտածում ենք, որ ուսուցիչներն ու աշակերտները պետք է ունենան այն ազատությունը, որ այդ ամբողջն իրենք ուսումնասիրեն այն ժամանակ, երբ որ կգա այդ տոնը, ոչ թե սեպտեմբերին ես կանցնեմ Համբարձման  տոնի մասին, այլ հենց մայիսին՝ տոնի ժամանակ կուսումնասիրեմ, և ոչ միայն տեսական առումով, այլև կսովորեմ  ազգային երգն ու պարն, ու համայնքով, համայնքնը կարող է լինել թե՛ դասարանը, թե՛ դպրոցը, թե՛ գյուղը, դա պետք է նշվի, կիրառվի»,- պարզաբանեց նա։

6-րդ դասարանում առարկան կկոչվի «Ես, իմ հայրենիքը և աշխարհը»։ Ըստ Լիլիթ Մկրտչյանի՝ այստեղ աշակերտները կուսումնասիրեն առաջին քաղաքակրթությունները, այսինքն՝ աշակերտը կսկսի առնչվել աշխարհի հետ,  իսկ արդեն 7-րդ դասարանում առանձին կդասավանդվեն «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն»,  «Հասարակագիտություն» առարկաները։

 

 

 

Տպել