News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իսրայելական կործանիչները, ռազմական ուղղաթիռները եւ անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Սիրիայի հարավում գտնվող սիրիական բանակի ռազմական թիրախներին՝ ի պատասխան սահմանին ցանկապատի մոտ պայթուցիկ տեղադրելու անհայտ գրոհայինների փորձին, որը տեղի է ունեցել նույն օրը ավելի վաղ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իսրայելական բանակի մամուլի ծառայությանը:

«Լույս երկուշաբթի գիշերը իսրայելցի զինվորականները նախազգուշացրել էին Գոլանի բարձունքների հարավում պայթուցիկ սարք տեղադրելու փորձի մասին: Ի պատասխան՝ որոշ ժամանակ առաջ կործանիչները, ռազմական ուղղաթիռներն ու թռչող սարքերը հարվածել են Սիրիայի հարավում գտնվող ռազմական թիրախներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

SANA պետական գործակալությունը հայտնում է, որ սիրիական ՀՕՊ-ը հետ է մղում թշնամու գրոհները Դամասկոսի հարավ-արեւմուտքում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ