News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ափսոսում եմ միայն, որ կարճ է ասել Մարգարիտա Սիմոնյանը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը` անդրադառնալով RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառմանը, որում վերջինը անդրադարձել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Հայկական ժամանակ» թերթում 2005 թվականին լույս տեսած՝ «Մոռանալ «հերոսական անցյալը»» վերնագրով հոդվածին:

«Երիցս ապրի Մարգարիտա Սիմոնյանը, որը, պահելով իր ինքնությունը որպես հայ, ասել է այն, ինչ ցանկացած հայ պետք է ասեր Նիկոլ Փաշինյանին ու թքեր դրա երեսին։ Ափսոսում եմ միայն, որ կարճ է ասել Մարգարիտա Սիմոնյանը»,- ասաց Եղիազարյանը։

Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ վարչապետը իրավունք չուներ նման կերպ արտահայտվել, քանի որ դա, հնչեցրած մեղադրանք և վիրավորանք է ցեղասպանություն տեսած յուրաքանչյուր հայի հանդեպ:

Նշենք, որ Մարգարիտա Սիմոնյանը մեջբերել էր վարչապետի հոդվածի հետևյալ հատվածը.

 «Եկեք դադարենք մեր նախնիներին գովաբանել եւ շատ պրագմատիկ հարց տանք մեզ. իսկ ի՞նչ են այդ նախնիները մեզ ժառանգել, ի՞նչ են թողել իրենց հետեւից: Ոչինչ, ավելի քան ոչինչ: Որովհետեւ ոչինչը այն է, երբ դու պետք է սկսես զրոյից, իսկ մենք պետք է սկսենք մինուս չգիտեմ քանիսից, որովհետեւ մեր նախնիները մեզ ժառանգել են ընդամենը ցեղասպանությունների, ստորացումների, դավաճանությունների եւ անբարոյականության մի այնպիսի պաշար, որը հաղթահարելը, ինչպես պարզվում է, դժվար է, չափազանց դժվար:

Ես դատապարտում եմ մեր նախնիներին, նզովում եմ նրանց, որովհետեւ նրանք ոչինչ չեն արել, որ մենք այսօր ապրենք ավելի արժանապատիվ ու ավելի հպարտ: Մեր նախնիները իրենց սերունդների համար հոգ չեն տարել գոնե այնքան, ինչքան կենդանիներն են հոգ տանում իրենց բնազդով: Ես դատապարտում եմ բոլոր նրանց, ովքեր գովքն են անում մեր նախնիների»։

Անդրադառնալով վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրած Մաշտոցի պուրակի ծառահատման և սրճարանի նոր կառուցապատման թեմային՝ Գուրգեն Եղիազարյանը ասաց, որ այն հեղափոխականները, որոնք ասում էին՝ իբրև պայքարելու են քաղաքի բարելավման համար, այսօր ապականում են Մաշտոցի պուրակը. «Քաղաքապետ կոչվածը՝ «ժող ջանը», Փաշինյանից սովորել է աչքերը կլորացնելով ու կեղծ ժպտալով իր այլասերված օրենքներն ընդունել Երևան քաղաքի վերաբերյալ, այս անգամ էլ հենց Մաշտոցի պուրակի հետ կապված էր, բայց դա միակը չէ, այդպես էչ չի լուծվում Ֆիրդուսի թաղամասի խնդիրը, խոստացված վերելակներն էլ չկան, մարդիկ գերադասում են 10 հարկ ոտքով բարձրանալ, քան ռիսկի դիմել նման վերելակ մտնելով, որ հարց է՝ կհասնեն տուն, թե ոչ»,-ասաց Գուրգեն Եղիազարյանը:

Տպել
Ամենաշատ