News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է դատավոր Արա Կուբանյանին խափանման միջոց կալանավորում չընտրելու Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արեւիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու՝ ԱԱԾ միջնորդությունը։

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին՝ վերջինից ստանալու համաձայնություն ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակում դատավորներ Գեւորգ Նարինյանի եւ Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով, ինչը ԲԴԽ-ն բավարարել է։

Դատավոր Գեւորգ Նարինյանը կալանավորվեց, իսկ Արա Կուբանյանի միջնորդությունը դատարանը մերժեց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ