News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելն առնչություն չունի Բեյրութի նավահանգստի շրջանում տեղի ունեցած պայթյունի հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյային։

«Իսրայելը կապ չունի կատարվածի հետ»,- ասել է պաշտոնյան՝ ցանկանալով անհայտ մնալ:

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազին իսրայելական N12 հեռուստաալիքին հայտնել է, որ պայթյունը, ամենայն հավանականությամբ, հրդեհի հետեւանքով է առաջացել:

Նշենք, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքով վնասվել են բազմաթիվ շենքեր: Հաղորդվում է տների փլուզման եւ բազմաթիվ վիրավորների մասին: Լրատվամիջոցները հայտնում են առնվազն 10 զոհի մասին, սակայն դեռեւս պաշտոնական տվյալներ չկան:

Լիբանանի որոշ լրատվամիջոցներ ենթադրում են, որ պայթյունը կարող էր լինել իսրայելական ավիահարվածի հետեւանքով: Լիբանանի պետական լրատվական գործակալությունը հայտնում է, որ պայթյունը կարող էր պիրոտեխնիկայի պահեստում բռնկված հրդեհի հետեւանք լինել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ