News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 23
USD
485.42
EUR
568.62
RUB
6.36
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Վայքի ոստիկանություն բերման է ենթարկվել 14 անձ, նրանցից 4-ը պահնորդական խմբից են: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերու հայտնեց ԱԺ « Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«10-ին ենթարկել էին վարչական կալանքի, 4-ին բերման էին ենթարկել խուլիգանության կասկածանքով, այդ 4-ը պահնորդական ծառայությունն իրականացնող անձինք էին, որոնք համաձայն չէին այն հիմքերի հետ, որոնց համաձայն նրանց բերել էին Վայքի ոստիկանական բաժանմունք։ Վարչական կալանքի ենթարկված անձինք բողոք չունեին ոստիկանական բաժանմունքից, ինչպես նաեւ ոստիկանների գործողություններից»,- ասաց պատգամավորը։

Անի Սամսոնյանն ասաց, որ կա պարետի որոշում՝ հավաքները չեն թույլատրվում, այդ հիմքով քաղաքացիները բերման են ենթարկվել. «Ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով ենթարկել են վարչական կալանքի»։

Պատգամավորի խոսքով՝ քաղաքացիներին բերման ենթարկելը եւ թույլ չտալը ակցիա իրականացնելու համար անթույլատրելի է. «Այն բողոքը, որը բարձրացնում են մարդիկ, կապված է նրանց կյանքի ու անվտանգության հետ։ Ամուլսարի շահագործումն իրենք համարում են իրենց կյանքի եւ անվտանգության խնդիրը, որը հիմնարար իրավունք է»։

Տպել