Բեյրութի նավահանգստում հզոր պայթյունի հետևանքով հինա հայ է մահացել, հայտնում է «Արևելքը»:
Հինգերորդ զոհը՝ երկու երեխաների մայր Տելիա Փափազյանն է, որը ընտանիքով բնակվում էր նավահանգստի հարևանությամբ:
Զոհվածների թվում են քաղաքական գործիչ Նազար Նաջարյանը, քաղաքի կենտրոնի հիվանդանոցներից մեկի բուժքույր Ջեսիկա Բեզջյանը, Ժակ Բարամաքյանը և Վարուժան Թոսունյանը:
Բեյրութում այսօր սուգ է հայտարարվել: