News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

AK-47-ով («Կալաշնիկով» ինքնաձիգ) երեք դեռահասներ ոստիկանությունից փորձել են թաքնվել Ֆլորիդայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մար Լագոյի մասնավոր նստավայրի տարածքում, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:

Մասնավորապես, Forbes- ը հայտնում է, որ 15-ամյա դեռահասները մագլցել են նստավայրի պատին` փորձելով թաքնվել իրավապահ մարմինների աշխատակիցներից։

Նախագահական նստավայրի տարածքում հետապնդումից հետո Փալմ Բիչի ոստիկանությունն ի վերջո ձերբակալել է երիտասարդներին։

Ավելի ուշ տղաներից առգրավվել է AK-47-ի լիցքավորված ավելի փոքր տեսակը:

Փալմ Բիչի ոստիկանությունը Associated Press-ին հայտնել է, որ դեռահասներին ուղղաթիռով եւ շներով են հետապնդել Թրամփի կալվածքի տարածքում:

Ձերբակալությունն իրականացվել է առանց բռնության կիրառման:

Գործակալությունը նաեւ հաղորդել է, որ Մար Լագոյի նստավայրը ամռանը փակ է, եւ Թրամփի ընտանիքի ոչ մի անդամ այդ պահին այնտեղ չի եղել:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հավելել են, որ եթե ինչ-որ մեկը գտնվեր նախագահի նստավայրում, պատանիներին կարող էին գնդակահարել:

Միեւնույն ժամանակ, ոստիկանությունը նշել է, որ իրավախախտները գաղափար չունեին, թե որտեղ են գտնվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ