News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 20
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Շնորհակալ եմ Աննա Հակոբյանին խոստովանության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր ջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Այսօր տիկին Հակոբյանն ասել է . «Իմ ամուսինը փորձում է մեր երկիրը դարձնել այնպիսին, ինչպիսին ինձ նկարագրել է 1995-ին՝ մեր զրույցներում»։

Այս կանացի անկեղծությունը միայն ուսանողական տարիների ռոմանտիզմը չէ, որ արտահայտում է։ Ոչ էլ զգացմունքային քարոզչության դասական օրինակ։

Սա իրականում այսօրվա իրականությունը լավագույնս ախտորոշող խոստովանություն է, քանզի անգամ այսօր, 25 տարի անց, Նիկոլ Փաշինյանը, մեղմ ասած, չի փայլում ոչ իր ինտելեկտով, ոչ մտածելակերպով, ոչ գիտելիքներով, ոչ սկզբունքայնությամբ, ոչ էլ բարոյագիտությամբ», գրել է Արմեն Աշոտյանը եւ ամփոփել․

«Դե հիմա երեւակայեք 3–րդ կուրսի ուսանող Փաշինյանի պատկերացումները երկրի եւ աշխարհի մասին հեռավոր 95-ին ու մի զարմացեք, թե 2 տարվա մեջ սույն недоучка-ն (թերուս՝ NEWS.am) ինչեր է արել ու դեռ պատրաստվում անել»։

Շնորհակալ եմ Աննա Հակոբյանին՝ խոստովանության համար։ Այսօր տիկին Հակոբյանն ասել է . «Իմ ամուսինը փորձում է մեր երկիրը...

Опубликовано Armen Ashotyan Четверг, 6 августа 2020 г.
Տպել