News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Rhosus նավը, որը ամոնիումի նիտրատ էր տեղափոխել Բեյրութ, որը կարող էր դառնալ  օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած ուժգին պայթյունի պատճառը, խորտակվել է Բեյրութի նավահանգստի հյուսիսային մասում  2018 թվականի փետրվարին: Այս մասին հայտնել է ամերիկյան New York Times թերթը` վկայակոչելով նավերի տեղաշարժի մասին տվյալների եւ արբանյակներից ստացված պատկերների վերլուծությունը:

Նշվում է, որ 2013 թվականի սեպտեմբերին այդ նավը դուրս է եկել վրացական Բաթումիից եւ ուղեւորվել Մոզամբիկ: Սակայն նրանք ստիպված էին կանգ առնել Լիբանանի մայրաքաղաքում` լրացուցիչ բեռներ վերցնելու համար:

Ըստ Rhosus-ի նախկին կապիտան Բորիս Պրոկոշեւի` անձնակազմին հարկավոր էր լրացուցիչ գումար վաստակել Սուեզի ջրանցքով անցնելու համար վճարելու համար: Ըստ նավի վարկատուներին ներկայացնող փաստաբանների` լրացուցիչ բեռը նախատեսվում էր տեղափոխել Հորդանան:

Սակայն Բեյրութում նավահանգստի վարչակազմը բազմաթիվ թերություններ էր հայտնաբերել եւ առգրավել էր նավը` անձնակազմի անդամներին պարտավորեցնելով մնալ նավի վրա: 2014-ի օգոստոսին անձնակազմն ազատ էր արձակվել, իսկ նավը լքված մնացել էր:

Այնուհետեւ Լիբանանի իշխանությունները նավի վրա գտնվող մոտ 2750 տոննա ամոնիումի նիտրատը տեղափոխել էին նավահանգստի պահեստ, հայտնում է Gazeta-ն: 

Ըստ NYT-ի` 2015-ին նավը մոտ 300 մետր վերեւ էր տեղափոխել կանգառի հատվածից, որտեղ այն գտնվում էր, որպեսզի չխանգարի նավերի տեղաշարժին:

Արբանյակային պատկերների համաձայն` 2018-ի փետրվարին Rhosus-ը մի քանի օրվա ընթացքում ջրի տակ էր անցել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ