News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 25
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղի բնակիչ Արմեն Բաղյանի աչքի կոպի վրա չարորակ ուռուցք է գոյացել, 5 անչափահաս երեխաների հայրը օգնության կարիք ունի: NEWS.am-ի հետ զրույցում 30-ամյա տղամարդու բարեկամուհին պատմեց, որ հիվանդությունը զարգացել է այս տարվա փետրվարին:

«Փետրվարից ինքը բողոքում էր, որ աչքը ցավում է, մտածում էր` փոշի  է մտել, հետո գնաց բժշկի ուզում էին հեռացնեին առաջացած գունդը, տեսան, որ բորբոքային չէ, այլ մսային գունդ է: Մի փոքր մաս վերցրեցին, հետազոտտեցին եւ ուղեգրեցին Մալայան կենտրոն: Այնտեղ հետազոտեցին եւ հայտնեցին, որ չարորակ գոյացություն է, պետք է աչքը հեռացվի, քանի որ արագ զարգացող ուռուցք է: Հետո ասացին, որ ուռուցքը տարածվում է ախտահարել է արդեն դիմածնոտը»,- պատմեց նա:

 Նա նշեց, որ սպասում են վիարահատության, քանի որ սոցիալապես անապահով են, նպաստ են ստանում, վիրահատությունը պետպատվերով է, ուղղակի ընտանիքը գտնվում է շատ ծանր սոցիալական վիճակում  է,  ունեն 5 անչափահաս երեխա, սպասում են 6-րդին, եւ ստանում են 58 հազար դրամ:

«Մի քանի անասուններ ունեին, դա էլ ծախեցին էս ընթացքում, մի հատ կով են պահել, դա էլ երեխաների համար»,- ասաց նա:

Օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել կնոջ՝ Դիանա Պետրոսյանի անվամբ գրանցված հաշվեհամարին՝

ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ Բանկ՝ AMD 16023007088200

USD16023007088201

RUR 16023007088203

Տպել