News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 19
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության 33 քաղաքացու կալանավորման պատմությունը երրորդ պետության պլանավորած սադրանք է: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Իմաստների տարածք» համառուսաստանյան երիտասարդական կրթական ֆորումին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Տեղեկատվական տարածքը ցնցում էր առնվազն մեկ շաբաթ առաջ Բելառուսում ձերբակալված Ռուսաստանի 33 քաղաքացու պատմությունը: Այս ամենը համարյա մատուցվեց որպես իր ինչ-որ հատուկ պատրաստված մարդկանց ուղարկման համար ռուսական կողմի հատուկ օպերացիա` մեր հարեւան երկրի ապակայունացման նպատակով: Եվ ի՞նչը պարզվեց ստուգելուց հետո: Պարզվեց, որ դա սադրանք է երրորդ պետության կողմից, ինչպես այժմ պարզվում է փաստերի հիման վրա»,- ասել է նա:


 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել