News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ռուսաստանից Հայաստան տեղափոխված Լևոն Սարգսյանի` «Ալրաղացի Լյովիկի» նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին NEWS.am-ի հայտնեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Միջնորդության վերաբերյալ դեռևս որոշում չի կայացվել, գործով դատական նիստ է  նշանակվել այսօր։

2020 թվականի մարտի 20-ին ՌԴ-ն բավարարել է Սարգսյանին  Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ հայկական կողմի միջնորդությունը, արտահանձնումը տեղի է ունեցել օգոստոսի 6-ին։

Լևոն Սարգսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը ՌԴ գլխավոր դատախազության կողմից բավարարվել էր սույն թվականի մարտ ամսին և համապատասխան մարմիններին հանձնարարվել էր ապահովել վերջինիս տեղափոխումը հանձնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության եւ ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել եւ ձերբակալվել է Երեւանի բնակիչ 51-ամյա Լեւոն Հրաչյայի Սարգսյանը:

Նա 2018-ի հոկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի եւ 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նշենք, որ նա ԱԺ նախկին պատգամավոր է, պատգամավոր է եղել 1999-2007 թվականներին: Լեւոն Սարգսյանը հայտնի է Ալրաղացի Լյով մականունով:

Նշենք, որ Լեւոն Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային ավավազակային հարձակումը պատվիրելու մեջ։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ