News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 19
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Այս երեկո հայաբնակ Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպը վերածվել է խոշոր անկարգությունների, որոնք շարունակվում են մինչ այժմ, հայտնում է JNEWS-ը:

Մեր տեղեկություններով՝ ամբոխը հրդեհել է երկու տուն՝ Մյասնիկյան եւ Նալբանդյան փողոցներում: Այս պահին Մյասնիկյան փողոցում հրդեհը մարվել է: Նալբանդյան փողոցում գտնվող տանը հրշեջներն աշխատում են։

Մի քանի վիրավորներ տեղափոխվել են Ախալքալաքի հիվանդանոց, սակայն նրանց վիճակի մասին ոչինչ հայտնի չէ: Ախալքալաքի հիվանդանոցի մոտ մեքենա են ջարդել։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 19.00-ի սահմաններում, «Խաս Բախչա» զբոսայգու մոտակայքում տեղի է ունեցել միջադեպ՝ մահվան ելքով:

Երիտասարդների մի խումբ կոտրել է հյուրանոցի դռներն ու պատուհանները, որից հետո այնտեղ հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով, անկարգություններըն սկսվել են Կուլիկամ գյուղից երիտասարդի սպանության պատճառով:

Ջարդերը շարունակվում են Մյասնիկյան փողոցում, որտեղ ամբոխը հրկիզել է հյուրանոցի սեփականատիրոջ տունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել