News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 22
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Հայաբնակ Ախալքալաքում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով մեկ մարդ մահացել է, եւս մեկը տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է JNEWS-ը:

Ախալքալաքի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ա. Թորոյանի խոսքերով՝ իրենց մոտ է տեղափոխվել մի վիրավոր, եւս մեկ մարդ տեղում մահացել է: Հիվանդանոցի մոտ մի քանի մեքենա են ջարդել։

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպը վերածվել է խոշոր բախումների։ Ամբոխը հրդեհել է երկու տուն՝ Մյասնիկյան եւ Նալբանդյան փողոցներում: Այս պահին Մյասնիկյան փողոցում հրդեհը մարվել է: Նալբանդյան փողոցում գտնվող տանը հրշեջներն աշխատում են։

Երիտասարդների մի խումբ կոտրել է հյուրանոցի դռներն ու պատուհանները, որից հետո այնտեղ հրդեհ է բռնկվել: Ենթադրաբար բախումները սկսվել են Կուլիկամ գյուղից երիտասարդի սպանության պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել