News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԱՄՆ 13 սենատորներից բաղկացած խումբը դիմել է ԱՄՆ առեւտրի ներկայացուցչի գրասենյակին՝ խնդրելով վերացնել ԵՄ-ից սննդի եւ ալկոհոլային խմիչքների վրա դրված 25%-անոց տուրքերը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով մի փաստաթուղթ, որը հայտնվել է գործակալության տրամադրության տակ:

Յոթ հանրապետական եւ վեց դեմոկրատ սենատորներ, այդ թվում՝ Ռոբերտ Մենենդեսը, Ջոն Բարասոն, Քորնի Գարդները եւ Սյուզան Քոլինզը, իրենց նամակում նշել են, որ «Ամերիկյան ռեստորանները, ռիթեյլերները, նպարեղենի խանութները, ներմուծողները եւ մատակարարները լուրջ տնտեսական դժվարություններ ունեն՝ կապված ապրանքների թանկացման հետ»։

Նամակում քաղաքական գործիչները նշում են, որ այդ մթերքների պահանջարկը նվազել է, ինչի հետեւանքով ներմուծողներն ու մատակարարները ստացել են մեկ ամսվա վաղեմության ապրանքներ, որոնցից շատերն արագ փչացող են եւ գտնվում են պահեստներում կամ ԱՄՆ-ի ճանապարհին։

Հիշեցնենք, որ անցած տարի ԱՄՆ-ը մինչեւ 7,5 միլիարդ եվրոյի տուրքեր էր սահմանել եվրոպական ապրանքների համար:

Տուրքերի նոր քաղաքականությունը տարածվում էր, մասնավորապես, ֆրանսիական գինիների, իտալական պանիրների, սքոթչերի, թխվածքաբլիթների, սալյամիների, ֆրանսիական յոգուրտների, եվրոպական խոզի նրբերշիկների եւ գերմանական սուրճի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Բորելը կարծում է, որ Ուկրաինան պատմական հնարավորություն ունի կապելու իր ապագան ԵՄ-ի հետ
Բորելը նշել է, որ 20 տարի առաջ եվրոպական ընտանիքը ողջունել է տասը նոր անդամ պետությունների, ինչը...
Ամենաշատ